Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Վիրաբույժներն աղջկա գլխից մատիտ են հանել

Վիրաբույժներն աղջկա գլխից մատիտ են հանել

1.5 տարեկան երեխայի հետ կատարվածը ցնցել է նույնիսկ ամենափորձառու բժիշկներին. աղջիկը, որի ուղեղում գունավոր մատիտ է հայտնվել, միայն թեթևակի վախեցել է, հաջորդ օրն արդեն մեծ հաճույքով պաղպաղակ է կերել:

 

Նյու Հեմփշիր նահանգում ապրող Օլիվիան անհաջող ընկել է աթոռից՝ մատիտի վրա, որը մտել է նրա գանգի մեջ: Աղջկան տարել են Բոսթոնի հիվանդանոց, որտեղ նրան 50 մասնագետ է զննել:

 

«Մենք երեխային ուժեղ ազդող դեղեր տվեցինք և սկսեցինք հետազոտել»,- հիշում է բժիշկ Ռոբինսոնը:

 

Հետազոտությունը պարզել է, որ ներգանգային արյունահոսություն չի եղել:

 

«Սա պարզապես անհավանական է. մատիտն անցել էր Օլիվիայի ամբողջ ուղեղով՝ նրան ոչ մի կերպ չվնասելով: Անկեղծ ասած՝ ես դժվարությամբ ավելի անվտանգ ուղի կգտնեի»,- ասել է Բոսթոնի մանկական հիվանդանոցի ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժնի ղեկավար Դարրեն Օրբահը:

 

Հետագա բարդություններից խուսափելու համար բժիշկները որոշել են մատիտը հանել վիրահատությունների սենյակում, որտեղ անհրաժեշտ բոլոր սարքավորումները եղել են Օլիվիայի վիճակը վերահսկելու համար: 50 բժիշկ և 100 բուժքույր շունչները պահած հետևել են նեյրովիրաբույժ Ռոբինսոնի գործողություններին, որը հանել է մատիտը: 410 րոպե անց մատիտը մասնագետի ձեռքում է եղել:

 

Հաջորդ օրն աղջիկն անկողնում նստած մեծ հաճույքով պաղպաղակ է կերել, միաժամանակ պատասխանել բժիշկների հարցերին:

 

Matit

 

Matit

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ